News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով՝ ցույց տալով «ԱՄՆ-ի հանձնառությունը ազատ եւ բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան գոտու հանդեպ», դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ տասնյակ չինական ռազմական ինքնաթիռներ մտել են Թայվանի ՀՕՊ-ի ինքնահռչակ նույնականացման գոտի, ասվում է ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ։

«Հունիսի 24-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը հատել է Թայվանի նեղուցը միջազգային օդային տարածքում։ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել եւ գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, այդ թվում՝ Թայվանի նեղուցում»,- ասված է հաղորդագրությունում։

Չինաստանի բանակը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ամերիկյան P-8A Poseidon ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ, հայտնում է Global Times-ի չինական հրատարակությունը։

Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը վնասում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արեւելյան գոտու մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին։

PLA-ի ռազմական գործողությունների Արեւելյան թատրոնի հրամանատարությունը մշտապես գտնվում է բարձր զգոնության մեջ եւ վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հավելել է Շին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ