News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի գիշերային ակումբում եւ հարակից փողոցներում հրաձգության հետեւանքով շաբաթ օրը 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նորվեգական ոստիկանությանը։

Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ կասկածյալը, որը միակ հանցագործն է համարվում, ձերբակալվել է:

Հանցագործության վայրը ձգվել է London Pub-ից մոտակա ակումբով մինչեւ հարեւան փողոց, որտեղ կասկածյալը ձերբակալվել է հրաձգությունը սկսելուց րոպեներ անց, Aftenposten թերթին ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Տորե Բարսթադը:

London Pub-ը հայտնի գեյ-բար եւ գիշերային ակումբ է Օսլոյի կենտրոնում:

«Ես տեսա, որ մի մարդ ներս մտավ պայուսակով, նա բարձրացրեց ատրճանակը եւ սկսեց կրակել»,- ասել է լրագրող Օլավ Ռոենեբերգը՝ հանրային NRK հեռուստաընկերությունից:

Դեռեւս հայտնի չէ, թե որն է հարձակման դրդապատճառը։

Ոստիկանության տվյալներով՝ 14 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մի քանիսը ծանր վիրավոր են։

Օսլոյի համալսարանական հիվանդանոցը հայտնել է, որ հրաձգությունից հետո այնտեղ բարձր պատրաստականության ռեժիմ է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ