News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Պաղեստինցի դեռահաը Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է իսրայելցի զինվորների կողմից այն բանից հետո, երբ վերջիններս կրակ են բացել մի խումբ պաղեստինցիների վրա, որոնք քարեր են նետել անցնող մեքենաների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակին։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մահացածը 16 տարեկան է եւ նրա սպանությունը «մահապատիժ» է անվանել։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ մի քանի պաղեստինցիներ վտանգի են ենթարկել Ռամալլա քաղաքի մոտակայքում գտնվող գլխավոր ճանապարհի երկայնքով անցնող խաղաղ բնակիչներին՝ քարեր նետելով նրանց վրա, եւ հրաժարվել են ենթարկվել կանգ առնելու հրամաններին:

«Դեպքի վայրում գտնվող զինվորները կասկածյալներին կանգնեցրել են ստանդարտ օպերատիվ ընթացակարգերի համաձայն՝ մաարտական կրակը որպես վերջին միջոց կիրառելով»,- հավելել են բանակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ