News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան շաբաթ օրը տոնել է երկրի ամենաերկար կամրջի բացումը, որի կառուցումը ութ տարի է տեւել, գրում է AP-ը:

Պադմա գետի վրայով 6,51 կմ երկարությամբ կամուրջն արժեցել է մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար եւ վճարվել է ներքին միջոցներից այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկը եւ այլ միջազգային վարկային գործակալություններ հրաժարվել են ֆինանսավորել նախագիծը՝ կոռուպցիայի հետ կապված սկանդալից հետո։

Ենթադրվում է, որ կամուրջը կբարելավի հաղորդակցությունը մայրաքաղաք Դաքայի հետ՝ 100 կիլոմետրով նվազեցնելով քաղաքի եւ մեծությամբ երկրորդ ծովային նավահանգիստ Բանգլադեշի, Մոնգլայի միջեւ հեռավորությունը։

Թեեւ կամուրջը չի հանդիսանում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անմիջական մաս, այն կառուցվել է China Major Bridge Engineering Company Ltd-ի կողմից եւ Պեկինը այն համարում է Չինաստան-Բանգլադեշ համագործակցության կարեւոր հանգրվան, ասվում է Բանգլադեշում Չինաստանի դեսպան Լի Ջիմինգի հայտարարության մեջ:

Չինական երկաթուղային խումբը հայտնել է, որ Պադմա կամուրջը հետագայում կդառնա երկաթուղային ցանց, որը կմիանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի այլ նախագծերին եւ կծառայի որպես կարեւոր օղակ Չինաստանի եւ պանասիական երկաթուղային ցանցի միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ