News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր հայտարարել է, որ քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Սահմանադրական դատարանի նախագահն առաջարկել է Դատարանի պլենումին «հստակեցնել Վրաստանի նախագահի եւ Վրաստանի կառավարության լիազորությունների շրջանակը՝ սահմանված Վրաստանի Սահմանադրությամբ», ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դատական հայցը ներկայացվել է հունիսի 7-ին՝ Վրաստանի կառավարությունը պահանջում է պարզաբանել նախագահի եւ սեփական իրավունքներն ու լիազորությունները: Իրավական անորոշությունը ծագել է այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մի շարք երկրներում կառավարության կողմից առաջարկված դեսպաններ նշանակել։

Կառավարությունը նշում է, որ դեսպանների թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է։ Իսկ նախագահը խորհրդանշական կերպար է, եւ օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու ուժով։

Սահմանադրական դատարանի հաղորդագրության համաձայն՝ «Վրաստանի կառավարությունն ընդդեմ Վրաստանի նախագահի» թիվ 1711 հայցում վեճի առարկան «Վրաստանի դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների նշանակման եւ ազատման վերաբերյալ Վրաստանի նախագահի անգործության սահմանադրականությունն է»:

Սահմանադրական դատարանը համաձայնել է, որ լիազորությունների մեկնաբանման մեջ ակնհայտ խնդիր կա։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Պլենումը նպատակահարմար է համարել Վրաստանի Սահմանադրական դատարանի պլենումի կողմից 1711 սահմանադրական հայցի քննումը»,- ասված է ՍԴ պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ