News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը


Տեղի ունեցած տարբեր զարգացումների, հատկապես սուբյեկտիվ ընկալումների պատճառով որոշ չափով «Հայաստան» համահայկական հիմնադրամի վստահության խնդիր է առաջացել, հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դիմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։

Արտակ Բեգլարյանի այն հարցին, թե այդ վստահության վերականգնման եւ հետագա բարձրացման ուղղությամբ նպատակային ի՞նչ աշխատանքներ են կատարվել, Հայկակ Արշամյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ հիմնադրամի նկատմամբ վստահության խնդիրը մեծամասամբ քաղաքական կոնտեքստ ունի։ Այդ հարցն ուղղակի շահարվկել է հենց պատերազմի ավարտից հետո։ Հիմնադրամի դեմ տեղի է ունեցել մտածված եւ ուղղորդված մեդիաարշավ։ Ցավոք սրտի, մենք մինչեւ այսօր քաղում ենք դրա պտուղները։ Հիմնադրամի գործունեությունը, որն ամբողջովին ապաքաղաքական կառույց է, անընդհատ փորձել են քաղաքականացնել։ Վերջին երկու տարվա ընթցաքւոմ հիմնադրամը իր գործունեության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում՝ մեր տասնյակ հազարավոր շահառուների, նվիրատուների, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին է գնում այդ ամփոփագրերը։ Մենք նաեւ քաղաքական ենթատեքստով դատական պրոցեսների մեջ ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ