
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան ռուսական նավթին այլընտրանք կփնտրի։
Նրա խոսքով՝ սերբական NIS նավթային ընկերությանը մատակարարումները կարող են սահմանափակվել ԵՄ երկրներով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս ընկերության մեծամասնության սեփականատերերը ռուսներն են, գրում է «Կոմերսանտ»-ը։
Վուչիչի խոսքով՝ երկու խոշոր ընկերություններ այլեւս դիզելային վառելիք ու բենզին չեն ներկրում Սերբիա, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ։ Հիմնական բեռը բաժին է ընկնում NIS-ին (56,1 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ին եւ «Գազպրոնեֆտ»-ին, 29.87 տոկոսը՝ Սերբիային եւ Պանչեւոյի նավթավերամշակման գործարանին։