News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168.am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար:

«Մինչև հիմնադրամը և ՀՀ կառավարությունը չապահովեն պատշաճ հաշվետվողականություն և մեր ժողովրդին չներկայացնեն իրենց հավաքագրված միլիարդավոր դրամների ծախսման ուղղությունների, արդյունավետության, հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության վերաբերյալ փաստարկված, արժանահավատ տվյալներ և չվերականգնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը մանրազնին քննության արդյունքում, հիմնադրամի գործունեությունը, ցավոք, շարունակելու է իրականացվել սասանված հեղինակության և անվստահության պայմաններում, ինչը մեծագույն հարված է համահայկական նպատակների իրագործմանն աջակցող այս կարևոր կառույցին»,- այդ ժամանակ նշել էր ՀՀ երրորդ նախագահը՝ Հիմնադրամի նիստին մասնակցելու առաջարկին ի պատասխան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ