News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 10:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին, մարվել՝ 11:06-ին: Այրվել է հյուրասենյակի գույքը։

Տպել
Ամենաշատ