News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։

NEWS.am-ը Ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկանում է, որ պարեկները Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։

Վարորդը եւ ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ եւ այլն։ «Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ