News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մյունխենում մոտ 4000 մարդ երթի է դուրս եկել՝ կոչ անելով G7-ին քայլեր ձեռնարկել սովի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ վերջ տալ ռուսական հանածո վառելիքից կախվածությանը, գրում  է Reuters-ը։

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի առաջնորդները կիրակի կհանդիպեն Բավարիայի լեռներում գտնվող Էլմաու ամրոցում՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրում են «Կանգնեցրե՛ք Ռուսաստան-ԱՄՆ/ՆԱՏՕ պատերազմը, ձեռքերը հեռու Ուկրաինայից» եւ «Իմպերիալիզմը սկսվում է այստեղ» գրություններ։ 

Բողոքի ակցիան հովանավորել են ավելի քան 15 կազմակերպություններ, այդ թվում՝ WWF Germany-ը, Oxfam Deutschland-ը, Greenpeace-ը եւ Bread for the World-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ