News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահը չեղարկել է գործադուլների պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը, հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ որոշումը հաջորդել է կառավարության ներկայացուցիչների եւ Էկվադորի բնիկների խոշորագույն կազմակերպության միջեւ նախնական հանդիպմանը: Վերջինս երկու շաբաթ առաջ գործադուլ էր սկսել՝ պահանջելով նվազեցնել բենզինի գները, վերահսկել գյուղմթերքների գները եւ բարձրացնել կրթությանը հատկացվող բյուջեն: Լասոն՝ գործադուլը գլխավորող բնիկ առաջնորդին մեղադրել է հեղաշրջում կազմակերպելու փորձի համար:

Մինչդեռ օրենսդիր մարմնի առցանց նիստի ընթացքում ընդդիմադիր «Հույսի միություն» կուսակցությունը, որը կապված է նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի հետ, պահանջել է Լասոյի հրաժարականը՝ հիմք ընդունելով «ներքին լուրջ անկարգությունների» պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, որն այժմ վերացվել է։

Լասոյին հեռացնելու համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի 92 անդամի ձայները, իսկ վերոնշյալ ընդդիմադիր ուժը 47 մանդատ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ