News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները բռնել են Հունաստանի մի քաղաքացու, որը մեղադրվում է Հունաստանի ազգային հետախուզական կազմակերպության օգտին լրտեսության համար, հայտնում է TRT Word հեռուստաալիքը։

Մուհամեդ Ամար Ամպարան, ով իբր տեղեկություններ է հավաքել թուրք զինվորականների մասին եւ փոխանցել հունական հետախուզությանը, ձերբակալվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված գործողության արդյունքում։

Հեռուստաալիքի տվյլաներով`Ամպարան, Թուրքիա կատարած այցերի ընթացքում, ներկայացել է որպես գործարար եւ առեւտրի քողի ներքո լրտեսությամբ զբաղվել: Նա տեղեկություններ է հավաքել սահմանին գտնվող թուրքական ուժերի մասին եւ երկրում ապրող սիրիացի փախստականների վերաբերյալ հետազոտություններ իրականացրել:

Ամպարան մեղադրվում է`քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող գործարանների վերաբերյալ հետազոտությունների իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ