News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում 67-ամյա կինը մահացել եւ նրա 8-ամյա թոռը վիրավորվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունից փախչող մեքենան հարվածել է նրանց, հայտնում է New York Post-ը՝ հղում տալով ոստիկանությանը, որի տվյալներով եւս 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Վրաերթը տեղի է ունեցել Ռալֆ պողոտայի եւ Հալսի փողոցի անկյունում: 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետ, երբ ոստիկանները նկատել են գողացված մեքենա, որի ուղեւորները մարիխուաննա օգտագործելիս են եղել: Ոստիկանության ներկայացուցիչները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն այն սրընթաց գնացել է:

Ոստիկանությունը հայտնել է, որ մեքենան վրաերթի է ենթարկել մեկ հեծանվորդի եւ երեք հետիոտնի, որից հետո մխրճվել է մեկ այլ մեքենայի մեջ: Վարորդը ձերբակալվել է, իսկ երկու ուղեւորները, որոնք վթարից հետո փախել են դեպքի վայրից, որոնվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ