Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գդնի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:
Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: