News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է գիտակցեն Ուկրաինային աջակցելու, էներգիայի եւ պարենային ապրանքների թանկացումների գինը, սակայն պիտի գիտակցեն նաեւ, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում այդ գինն ավելի բարձր կլինի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մեծ Յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում ելույթ ունենալով`Բորիս Ջոնսոնն ասել է, որ Արեւմուտքը պետք է պահպանի Մոսկվայի ագրեսիայի դիմաց իր միասնությունը`նշելով, որ հնարավոր հետեւանքների, առանձին գործընկերների զգացած ճնշումների մասին ազնիվ քնարկումներ պիտի տեղի ունենան:

Իր ելույթի վերջում ՄԲ վարչապետը նշել է, որ նահանջի եւ Պուտինին հաղթանակ թույլ տալու գինը շատ ավելի բարձր կարող է լինել:

«Այստեղ բոլորը հասկանում են սա»,- իր խոսքը եզրափակելով`ասել է Ջոնսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ