News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում երկրաշարժից հետո մեծ է հիվանդությունների տարածման վտանգը

Չորեքշաբթի Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի ընթացքում զոհվել է առնվազն 1000, վիրավորվել 2 հազար մարդ եւ ավերվել 10 հազար տուն, ՄԱԿ-ի մարդասիրական բյուրոն նախազգուշացրել է, որ երկրաշարժից հետո հիվանդության բռնկումը առանձնահատուկ եւ լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մարդիկ սննդի եւ մաքուր ջրի կարիք ունեն», - գործակալությանն ասել է Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շարաֆաթ Զամանը՝ հավելելով, որ բժշկական պարագաների հարցում խնդիրները հաղթահարելի են, սակայն իրենց տները կորցրած մարդկանց պարագայում խնդիրն ավելի բարդ է:

«Մենք խնդրում ենք միջազգային հանրությանն ու մարդասիրական կազմակերպություններին՝ սննդի եւ դեղորայքի հարցում օգնել մեզ, փրկվածները կարող են հիվանդանալ, քանի որ ապրելու համար սովորական ապաստարաններ չունեն», - նշել է Զամանը:

Հայտնի է, որ ՄԱԿ-ը եւ մի շարք այլ կազմակերպություններ օգնություն են տրամադրել ավերված շրջաններին եւ պատրաստվում են առաջիկա օրերին ավելին անել:

Թալիբների կառավարությունը կոչ է արել չեղարկել պատժամիջոցներն ու սառեցնել կենտրոնական բանկի՝ արեւմտյան ֆինանսական հաստատություններում թաքնված միլիարդավոր դոլարների ակտիվները:

Քաբուլի հիվանդանոցներում երկրաշարժից տուժած անձանց համար բաժանմունքներ են բացվել, սակայն տուժած մարդկանց մեծ մասը շարունակում է մնալ ավերված տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ