News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են

Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ մոնիթորինգային խմբերն ուսումնասիրել են հորդառատ անձրեւների հետեւանքով տուժած 14 բնակավայրերի տարածքներն ու տնային տնտեսությունները, հայտնում է Интерфакс-ը:

«11 բնակավայրերում գրանցվել են բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների վնասներ։ Եղանակային պայմաններն այս կամ այն ​​չափով վնաս են պատճառել 98 տնային տնտեսությունների, որոնցում բնակվում է 392 մարդ։ Նրանց փոխհատուցում վճարելու դիմում ներկայացնելու համար փաստաթղթերի փաթեթ ենք պատրաստում»,- հայտնել է մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Լազարեւսկի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Բուրլեւի հայտնած տեղեկությունը։

Շարունակվում են զբոսաշրջիկների որոնումները, որոնց մեքենաները քշվել են ծովը։ Աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 մարդ եւ 26 տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռ եւ ՌԴ ԱԻՆ երկու նավակ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այսօր ջրասուզակները սկսել են ուսումնասիրել ծովի հատակը։

Հիշեցնենք, որ Սոչիում հունիսի 24-տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով գետերում ջրի մակարդակի աճ էր գրանցվել եւ 14 բնակավայր մնացել էր ջրի տակ: Զբոսաշրջիկների մեքենաները քշվել էին ծովը, որոնցից հաջողվել էր փրկել մեկ մարդու, երկուսին մահացած էին գտել, իսկ 4-ը անհետացել են: Ջրի տակ է անցել նաեւ Ազգային պարկի մի մասը:

Այս պահին շարունակվում են Սոչիի 16 լողափերի մաքրման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ