News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ Յոթնյակի » գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են՝ Ռուսաստանի հետ պատերազմում ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Նրանք համաձայնել են, որ այժմ հակամարտության համար ճգնաժամային պահ է, եւ հնարավորություն կա՝ շրջելու պատերազմի ալիքը», - ասվում է բրիտանական կառավարության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ, երկու կողմերն էլ ընդգծել են Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը՝ ինչպես պատերազմում, այնպես էլ ապագա ցանկացած բանակցությունում իրենց դիրքերն ամրապնդելու համար:

«Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել վարչապետի շարունակական ռազմական աջակցությունն Ուկրաինային, եւ առաջնորդները համաձայնել են ակտիվացնել այդ աշխատանքը»,- հայտարարությունը եզրափակելով նշել է Ջոնսոնի խոսնակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ