News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախորդած շաբաթ Հայաստան այցելեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ ավելի վաղ՝ Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց հետո, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆրիդը։ ԱՄՆ փոխպետքարտուղարը Երեւանում հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ԼՂ հարցում աշխատել Ռուսաստանի հետ, քանի որ վերջինը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ապա Լավրովը, գոնե հիմա, փակված համարեց Մինսկի խմբի էջը՝ հայտարարելով, որ Բայրամովի հետ այդ հարցը չեն քննարկել, քանի որ «ձեւաչափը դադարել է գործել ամերիկացի եւ ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ», իսկ այդ ձեւաչափում նախքան պատերազմը մշակված փաստաթղթերն այլեւս չեն գործում, դրանք, ըստ Լավրովի, «overtaken by events», այն է՝ իրադարձություններն այդ փաստաթղթերն անցյալում են թողել, հիմքը հիմա եռակողմ պայմանավորվածություններն են։
Հայկ Սահակյանը վերլուծել է, թե որոնք էին Լավրովի այս հայտարարությունների մեսիջները, եւ թե ինչու Մինսկի խումբն այլեւս կարեւորություն չունի Ռուսաստանի համար ու ինչպես է Մոսկվան պատկերացնում տարածաշրջանի ապագան։

ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի մասին կարող եք դիտել Հայկ Սահակյանի հարցազրույցը բրիտանացի վերլուծաբան, «Քարնեգի» հետազոտական կենտրոնի եվրոպական գրասենյակի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ, որը պնդում է, թե ներկա պայմաններում կարգավորման տարբերակն Արցախին Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ տրամադրելն ու տնտեսական ինտեգրացիա սկսելն է։ Բայց Ադրբեջանն Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին խոսելու ցանկացած հնարավորություն կտրականապես բացառում է, հակահայկականությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է՝ թե ինչպես էին ադրբեջանցիները եւ՛ 2016թ․ Ապրրիլյան պատերազմի, եւ՛ 2020թ․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կտրում հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց, տարեց մարդկանց գլուխները՝ հայտնի է բոլորին։ Ադրբեջանը նաեւ ոչնչացնում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմական եւ կրոնական կոթողները, որոնք այդ տարածքներում հայերի գոյության ուղիղ ապացույցն են։ Եթե խոսքն անգամ միայն տնտեսական ինտեգրացիայի մասին է, ապա պետք է հիշել, որ այս տարվա հունվարին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ, որի պատճառով եղանակային ծանր պայմաններում Արցախում հումանիտար ճգնաժամ էր առաջացել։ Այս փաստարկներին դե Վաալի պատասխանները կարող եք դիտել հարցազրույցում։

Արցախյան հակամարտության կարգավորման այս պատկերացումների, բանակցային գործընթացի, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ազդեցության մասին դիտեք նաեւ Հայկ Սահակյանի զրույցը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որում նա փաստերով հիմնավորում է, թե ինչու Արցախն ու տեղի հայությունն Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չեն կարող գոյատեւել։

Հաղորդման թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տպել
Ամենաշատ