News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իշխող «արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ասել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում, հաղորդում է Ahval-ը:

«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի եւ կենսական զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, սրանք փաստեր են։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն եւ երկրի ընդդիմությանը մեղադրել՝ տնտեսական ճգնաժամը`դժգոհություն առաջացնելու նպատակով օգտագործելու համար:

Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 73,5 տոկոս, իսկ 2022 թվականին լիրան արդեն կորցրել է արժեզրկվել է մոտ 20 տոկոսով՝ անցյալ տարվա 40 տոկոս արժզրկումից հետո։

Երկրում պաշտոնական գործազրկությունը կազմում է 11,3 տոկոս։ Միևնույն ժամանակ, գիտնական Գիզեմ Օզքանը պարզել է, որ Թուրքիայի աղքատների 28,5 տոկոսը աշխատում է օրավարձով, եւ եւս 24տոկոսը զբաղվում է սեփական բիզնեսով, իսկ 32 տոկոսը՝ տնային աշխատանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ