News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայում անցկացվող մրցույթում «Միստեր Հեփփի Ֆեյս» անունով Չինական սրածայր շունը (Chinese Crested Dog) հաղթել է «Աշխարհի ամենատգեղ շուն» անվանակարգում, հայտնում է ABC News-ը եւ հավելել, որ 17-ամյա կենդանին առանձնացել է մորթե մոհաքով, անընդհատ կախ ընկած լոզվով եւ թեքված գլխով:

Շունը որդեգրվել է համաճարակի ընթացքում`41-ամյա երաժիշտ Ջենեդա Բեննալիի կողմից:

«Համաճարակի ժամանակ ես հույս ունեի կա՛մ երեխա ունենալ, կա՛մ շուն որդեգրել: Քանի որ երեխա ունենալը կախված էր Տիրոջ կամքից, ես որոշեցի շուն պահել», - իր կենդանուն ժյուրիին ներկայացնելիս ասել է Ջենեդա Բեննալին՝ հավելելով, որ, ապաստարանում շանը հանդիպելիս, տեսել է մի կենդանու, որին երկրորդ հնարավորություն էր պետք եւ արժանի էր սիրո:

Տերը նշել է, որ, մինչեւ ապաստարան տեղափոխվելը, շունն ապրել է վատ պայմաններում, չի խնամվել եւ ենթարկվել է բռնության: Նրան մի քանի շաբաթվա կյանք էին տվել, սակայն սերն ու ջերությունը օգնել են անտեսել այդ կանխատեսումը:

Հաղթողը, որը գերազանցել է մյուս 9-ը մասնակիցներին, ստացել է 1500 դոլար պարգեւավճար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ