News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտնել է, որ ծրագրում է լուսին ուղարկել Capstone արբանյակը՝ ապագա տիեզերական Lunar Getaway կայանի համար ուղեծրի կայունության հաշվողական մոդելավորումը ստուգելու նպատակով:

Ամերիկյան Advanced Space ընկերության կողմից CAPSTONE արբանյակի թռիչքի մեկնարկը նախատեսված է արեւելյան ժամանակով 6:00-ին` Նոր Զելանդիայի Մահիա թերակղզում գտնվող Rocket Lab LC-1 արձակման վայրից: Արաբանյակի առաքելությունը լուսնի շուրջ առկա գրեթե ուղղագիծ հալո ուղեծիրը (NRHO) փորձարկելն է, քանի որ ապագայում այդտեղ է նախատեսվում արձակել Lunar Gateway տիեզերական կայանը:

NRHO-ի առանձնահատկությունն այն է, որ լուսնի եւ Երկրի ձգողական ուժերը փոխազդում են նրա վրա, ինչը հնարավորություն կտա կայանը կայուն ուղեծրի մեջ պահել, խնայել վառելիքը եւ մշտական ​​կապ պահել Երկրի հետ։

Գործարկումից վեց օր անց արբանյակը պետք է լինի լուսնային ուղեծրում: Այնուհետեւ վեց ամսվա ընթացքում այն ​​կօգտագործվի`NRHO-ն փորձարկելու եւ տիեզերանավերի միջեւ նավիգացիոն տեխնոլոգիան վավերացնելու նպատակով:

Գործարկումը տեղի է ունենալու «Արտեմիս» միջազգային ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է`մարդկանց լուսին ուղարկելու համար: Ենթադրվում է, որ ծրագիրը հետագայում թույլ կտա լուսնի վրա մշտական  բնակավայրեր ստեղծել, ինչպես նաև հիմք դնել Մարսի հետազոտությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ