News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պրոֆեսոր, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, թունաբան Միխայիլ Կուտուշովը Ura.ru-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է այն վտանգներից, որոնք կարող են սպառնալ կատուների սեփականատերերին։ Նրա խոսքով՝ կենդանիների հետ ապրելը կարող է նրանց տերերի մոտ վտանգավոր եւ նույնիսկ մահացու հիվանդություններ առաջացնել այն դեպքում, երբ կենդանին շփում ունենա այլոց հետ։

«Ընտանի կենդանիների հետ ապրելու սովորությունը հարյուր հազարավոր տարիների պատմություն ունի: Կենդանիներն օգնում էին գոյատեւել վայրի բնության մեջ, սակայն նրանք նաեւ վարակիչ հիվանդություններ էին կրում, որոնք հատուկ էին իրենց՝ որպես մշտական ​​կամ միջանկյալ կրողների:Կատուների հետ սերտ շփման դեպքում առաջանում է մակաբուծական, վիրուսային եւ բակտերիալ հիվանդություններով վարակվելու վտանգ»,- նշել է մասնագետը։

Կուտուշովի խոսքով՝ հիմնական հիվանդությունները, որոնք մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ կատուների պատճառով, կատաղությունը, ռինգվիրոզը, հելմինտիազը, տոքսոպլազմոզը, կամպիլոբակտերիոզը, քլամիդիան, սալմոնելոզը, տուլարեմիան, տուբերկուլյոզը, լեպտոսպիրոզը, պաստերելոզը, տուլարեմիան, երսինիոզն են, եւ ո՛չ միայն։ Ակադեմիկոսը բացատրել է, որ ընտանի կենդանուն իր բնակարանի սահմաններից դուրս չթողնելու դեպքում, վտանգավոր հիվանդությունների փոխանցման ռիսկերը նկատելիորեն նվազում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ