News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում Ատրպատականի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիվթճյանը հերքել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին պնդումները, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունում բոլոր կրոնների եւ դավանանքների հետեւորդներն ազատորեն օգտվում են իրենց իրավունքներից»,- ասել է նա Չալդորանի նահանգապետ Մոհամմադռեզա Աբդոլլահ Նեժադի հետ հանդիպման ընթացքում եւ շնորհակալություն հայտնել Սուրբ Թադեի վանքում կրոնական արարողություն անցկացնելու համար:

Հգեւոր հայրը նշել է, որ թշնամիները միշտ փորձում են Իրանն անվանել մարդու իրավունքները ոտնահարող պետություն, մինչդեռ Իրանում ցանկացած կրոնի հետեւորդներն ազատորեն կատարում են իրենց կրոնական ծեսերը:

Սուրբ Թադեի (Կարա-Քելիսա) վանքը հայկական վանք է, որը գտնվում է Չալդորանի շրջանում՝ Մակու քաղաքի մոտ։ Անվանումը կապված է Թադեոս առաքյալի հետ, որը գերեզմանը, ենթադրաբար, գտնվում է վանքի տարածքում: Վանքի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ