News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն և 1 պատուհան (մոտ 0,5 քմ)։

Տպել
Ամենաշատ