News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 26-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00:40 –ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և  37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած  ВАЗ  21099  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու  ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ