News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զգուշությամբ է արձագանքել, նոր արդյունահանված կամ վերամշակված ռուսական ոսկու ներմուծումը արգելելու վերաբերյալ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Կանադայի ծրագրին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ոսկու հետ կապված պատրաստ ենք մանրամասներնորեն նայել եւ տեսնել, արդյոք ոսկով կթիրախավորվի Ռուսաստանի, թե՞ մեր տնտեսությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել Միշելը, որը նախագահում է ԵՄ գագաթաժողովները:

ԵՄ-ն, որը նախատեսում է տարեվերջից արգելել ռուսական նավթի մեծ մասի ներկրումը, նաեւ վերապահումներ ունի Մոսկվայի էներգետիկ եկամուտները սահմանափակելու ԱՄՆ-ի՝ նավթի գնի լայն շեմ սահմանելու փորձերի առնչությամբ: Սա կարող է կանխել վառելիքի արտահոսքը ցածր եկամուտ ունեցող երկրների համար, որոնք պայքարում են պարենի եւ էներգիայի բարձր գների դեմ:

«Ես զգույշ եւ շրջահայաց եմ: Մենք պատրաստ ենք խորապես ուսումնասիրել մանրամասները եւ մեր գործընկերների հետ միասնական որոշում կայացնել, սակայն ցանկանում ենք վստահ լինել, որ այն, ինչ մենք կորոշենք, բացասական ազդեցություն կունենա  ո՛չ թե մեզ, այլ Ռուսաստանի համար»,- ասել է Միշելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ