News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հունիսի 22-ից 24-ը այցելել է Թուրքիա՝ Թուրքիայի գանձապետարանի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները քննարկելու նպատակով, ասվում է ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թուրքիայի Գանձապետարանը, իր հերթին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ի Ֆինանսների փոխնախարարն այցելել է Թուրքիա`ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ գործընկերոջ հետ  քննարկելու երկրի եւ տարածաշրջանի տնտեսական խնդիրները, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Վերոնշյալ հայտարարությունում նշվում է, որ նախարարությունների եւ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ Ադեյեմոյի ունեցած հանդիպումների ընթացքում բոլոր կողմերը ցանկություն են հայտնել՝ ապահովելու պայմաններ, որպիսի Թուրքիան չօգտագործվի որպես անօրինական ֆինանսավորման ապահով ապաստարան, եւ որ շարունակի պաշտպանվել նրա բանկային հատվածի ամբողջականությունը:

Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում Թուրքիան չի միացել ԱՄՆ-ին եւ Եվրոպային, ու մայիսին ռուս գնորդներին անշարժ գույքի վաճառքն աճել է տաս անգամ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խոշորագույն բանկերն ու վարկատուները, ինչպես նաեւ անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել են Արումուտքի պատժամիջոցների թիրախ։

Թուրքիան, իր հերթին, աջակցում է Ուկրաինային անօդաչու սարքերով եւ ռազմական տեխնիկայով, սակայն ձեռնպահ է մնում պատժամիջոցներ կիրառելուց։ Ahval-ի տեղեկություններով երկու պետությունները շարունակում են համագործակցել մի շարք առանցքային նածագծերի շուրջ, ինչպիսին է Թուրքիայի առաջին ատոմակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ