News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մտադիր է հինգ տարվա ընթացքում 200 միլիարդ դոլար մասնավոր եւ պետական ​​միջոցներ ներգրավել՝ զարգացող երկրներում անհրաժեշտ ենթակառուցվածքները ֆինանսավորելու համար՝ որպես Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» բազմամիլիարդանոց նախաձեռնությանը հակազդող G7 նախաձեռնության մաս: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տանը:

Բայդենը «Մեծ Յոթնյակի» միջոցառմանը ներկայացնելու է հստակ նախագծեր՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Եվրամիության ու Կանադայի առաջնորդների հետ միասին՝ խոստանալով կենտրոնանալ կլիմայի փոփոխությանը, գլոբալ առողջությանը, գենդերային հավասարությանը եւ թվային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերի լուծմանն ուղղված այդ նախագծերի վրա: Հանդիպմանը չի մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քանի որ երկիրն ընդգրկված է չինական նախագծում:

Միջոցները կհավաքվեն դրամաշնորհների եւ դաշնային միջոցների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներդրումների միջոցով, ասել է Սպիտակ տունը:

Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը, որը մեկնարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից 2013 թվականին, ներառում է զարգացման եւ ներդրումային նախաձեռնություններ ավելի քան 100 երկրներում՝ մի շարք նախագծերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ