News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը առնվազն չորս մարդ զոհվել եւ մոտ 30 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել Կոլումբիայի Էլ Էսպինալ քաղաքում (Տոլիմա նահանգ) կորիդայի ժամանակ տրիբունաների փլուզման հետեւանքով, տեղեկացրել է նահանգապետ Ռիկարդո Օրոսկոն BluRadio Colombia ռադիոկայանի եթերում։

«Ներկա պահին հաստատված են տվյալները չորս մարդկանց (երկու կին, մեկ տղամարդ եւ մեկ անչափահաս) զոհվելու մասին։ Գումարած մոտ 30 մարդ, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել»,- ասել է նահանգապետը։

Քաղաքապետ Խուան Կառլոս Տամայոն կիրակի օրը քաղաքացիներին կոչ է արել հեռանալ միջադեպի վայրից։

«Մենք խորապես ցավում ենք ցլամարտի ժամանակ պատահածի առիթով»,- նշվել է Տամայոյի հայտարարությունում։

«Ես ցանկանում եմ խնդրել բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են այդ շրջանում. խնդրում եմ, դուրս եկեք այդտեղից, իշխանություններն արդեն արձագանքել են արտակարգ պատահարին, եւ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- նշել է նա։

Տամայոն տեղեկացրել է, որ իշխանություններն «արդեն սկսել են միջադեպի պատճառների հետաքննությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ