News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 50-ամյա Արթուր Մանուկյանի վարած ԳԱԶ 53 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Լևոն Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, հարվածել շինության բետոնե 2 հենասյուներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազալցակայանի հարևանությամբ տեղադրված ցայտաղբյուրի մոտ։

Վթարի հետևանքով ԳԱԶ 53-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Օպերատիվ է գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը մինչեւ ԳԱԶ 53-ի վարորդին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաջորդը դու ես». ոստիկանությունը հետաքննում է Ռոուլինգի դեմ սպառնալիքը
Շոտլանդիայի ոստիկանությունը հետաքննում է «Հարի Փոթերի» հեղինակ Ջ. Ք. Ռոուլինգի դեմ ուղղված «առցանց սպառնալիքը»՝ ի պատասխան գրող Սալման Ռուշդիին աջակցող իր մեկնաբանության...
Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան
Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար…
«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր…
Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման…
Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան
Աշխատանքներն իրականացվում են ձեռքով…
Մետրոյի կայարաններում, կարեւորագույն պետական օբյեկտներում պայթուցիկ կա. հերթական ահազանգն ԱԻՆ-ում
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ