News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի,Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:

Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետն իշխանությանը հուշել է՝ ինչպես հավասարակշռել խաղողի շուկան եւ խուսափել ֆերմերների դժգոհությունից
120 տարի գոյություն ունեցող այս խնդիրը մասնագետը պայմանավորեց նրանով, որ կոնյակի ստացման համար խաղողն ավելի հեշտ է աճեցվում, քանի որ հատուկ խնամք չի պահանջում, իսկ գինու ստացման համար խաղողի դեպքում հակառակն է․․․
ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բանկերը ՀՀ պետական…
Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ․․․
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկումը
Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ․․․
Կադաստրի կոմիտեի ղեկավարը սեպտեմբերի 5-9-ը կգործուղվի Վլադիվոստոկ
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլին կրկին նվազել է
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.78 դրամ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ