News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նաեւ նշել է. «Ելնելով դրանից՝  տեղեկացնում եմ հետևյալը.  

2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է:

Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դրանցից՝

 - 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:

- 1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: 

- 1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:

- 1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

- 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ