News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ արդար դատռաքննության իրավունքը եւ արտադատարանական կարգով իրավական պաշտպանության միջոցի իրավունքը բավարար չափով ապահովված եւ պաշտպանված չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ իրեն հավասարապես տեսնում է ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում. «Չեմ դառնա խոչընդոտ այն դատավորների համար, որոնք ինձ հեռտ նույն ցուցակում եմ: Այսինքն ես կոչ արեցի, որ ինձ չդիտարկեն եւ իմ օգտին չքվեարկեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այսինքն դուք ձեւակա՞ն եք առաջադրվել՝ մրցակցություն ապահովելու համար, Զեյնալյանն արձագանքեց. «Ես առաջադրվել եմ հավասարապես երկուսում էլ: Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում: Այս հեռանկարը որոշակի չլինելու պարագայում մյուսների հեռանկարը չեմ խոչընդոտի»:

Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները: Ըստ մամուլի հրպարակումների՝ ՔՊ-ն հակված ՝ քվարկել Լիաննա Հակոբյանի թեկնածության օգտին:

Տպել
Ամենաշատ