News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2022թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ինչպես նաև նույն տարեթվի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:   Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Ա. Մ.-ն 2022թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

2022թ. մարտի 24-ին քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրկանա եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, Ա. Մ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարվել 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով`  մեկ տարի ժամկետով:

Ա. Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2  տարի ժամկետով:

Վերոնշյալը  ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի  հատկանիշներով հարուցված և քննված առաջին քրեական գործն է այս արարքի քրեականացումից (09.06.2017թ.) ի վեր, որով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է մեղադրական դատավճիռ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ