News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության բովանդակությանը հիմա չեմ կարող գնահատական տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որքանով հիշում եմ՝ հինգ հոգի միացել է այդ հանձնախմբին ու մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ կարողանանք համապատասխան եզրակացության գալ: ԴԵթե մենք պահանջում ենք ինչ-որ նյութ, ապա կողմը, իսկ այստեղ ինքը ներկայանում է որպես կողմ, ասում է՝ պետք է ԲԴԽ-ն վերսկսի դատաքննությունը եւ դա պետք է անցկացվի դռնփակ ռեժիմով, այն կողմը, որին ԲԴԽ-ն դիմել է ապացույցներ ստանալու խնդրանքով, չի կարող նման պայմաններ առաջադրել: Պարոն Վարդազարյանը նշել էր, որ չի ստացել դեռ մեր նամակը, երբ ստանա, պաշտոնական պատասխանի, մենք էլ կպատասխանենք», - ասաց նա:

Հարցին՝ արդյոք ձայնագրության մեջ հնչած մտքերը չեն կարող դիտարկվել որպես միջամտություն արդարադատությանը, Խաչատուրյանն պատասխանեց․ «Միևնույն ենթադրյալ իրադարձությունների, դեպքերի, գործողությունների մասին շրջանառվում են վարկածներ իրավապաշտպանների, պարոն Ջհանգիրյանի կողմից։ Այդ վարկածները ունեն կյանքի իրավունք և այդ բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից։ Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան որոշումների կայացմանը»,- ասաց ԲԴԽ անդամը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:

Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։ Նա նաեւ նշել է, որ ձայնագրությունը 2 ժամից ավելի է եւ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ