News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկու ուելսցի լավագույն ընկերներ են դարձել, երբ պարզել են, որ ամուսնացած են նույն կնոջ հետ, հայտնում է The Sun-ը։

Կինը բուռն սիրավեպից հետո ամուսնացել էր Փիթեր Շերրաթի հետ։ Որոշ ժամանակ անց ամուսինը սկսել էր անհանգստանալ ֆինանսների համար, քանի որ կինը մաքրում էր համատեղ բանկային հաշիվը։ Զույգը բաժանվել էր առանց ամուսնալուծության հայց ներկայացնելու։

Մի քանի տարի անց Քրիստոֆեր Թոմասն ամուսնացել էր նույն կնոջ հետ։ Քրիստոֆերին դուր չէր գալիս, որ իր նոր կինը շատ գաղտնիքներ ունի, բայց, ըստ նրա, կուրացած էր սիրուց։ Շուտով նա գտել էր Փիթեր Շերրաթի կողմից ստորագրության համար ուղարկված ամուսնալուծության միջնորդությունը եւ հայտնել էր ոստիկանությանը, որ իր կինն ամուսնացած է երկու տղամարդու հետ:

Քրիստոֆերի ամուսնությունն անվավեր էր ճանաչվել։ Դատավարությունից հետո Քրիստոֆերն ու Փիթերը որոշել էին խմել եւ ընկերացել էին: Նրանց խոսքով՝ իրենք այժմ լավ հարաբերությունների մեջ են: Կնոջը դատապարտել են չորս ամսվա ազատազրկման եւ պարտավորեցրել տուգանք վճարել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ