News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում Aomori Heartbeat տեսակի մեկ քաղցր բալը վաճառվել է 40 հազար իենով, այսինքն՝ մոտ 296 դոլարով, հաղորդում է NHK-ն։

Աոմորի պրեֆեկտուրայից աճեցնողներն իրենց Aomori Heartbeat տեսակը սկսել էին ակտիվորեն շուկա հանել երեք տարի առաջ:

Այս տարվա առաջին աճուրդին մեկ հատապտղի համար գինը ռեկորդային է դարձել։ 15 հատ հատապտղով տուփը վաճառվել է 600.000 իենով (4400 դոլար), մեկ հատապտղի գինը՝ 40.000 իեն (296 դոլար): Դա 25 տոկոսով բարձր է նախորդ տարվա գներից։ Վաճառվել է ընդհանուր 11 տուփ։

Նոր տեսակն առանձնանում է պտղի չափսերով՝ մինչեւ 2-2.5 սանտիմետր տրամագծով, վառ կարմիր գույնով, փայլով, հարուստ համի բալանսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ