News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ը անցկացվող «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Բեգլարյանն ընդգծել է հետպատերազմյան իրականության մեջ նման փառատոնների կարևորությունը՝ հոգևոր զարթոնք ապրելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է: Այս տեսանկյունից բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությունը և բոլորի ջանքերը փառատոնի անցկացման համար»,- նշել է ԱՀ պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը նմանաբովանդակ նախաձեռնություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ