News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։

«Մենք կշարունակենք ֆինանսական, հումանիտար, ռազմական եւ դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել եւ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ:

Առաջնորդները նաեւ հայտարարել են, որ Ուկրաինան պետք է որոշի ապագա դիվանագիտական ​​ուղին։

«Մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պաշտպանել իրեն եւ ընտրել իր ապագան։ Ուկրաինան պետք է որոշում կայացնի ապագա խաղաղ կարգավորման մասին՝ ազատ արտաքին ճնշումից կամ ազդեցությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Առաջնորդները նշել են, որ միասին կաշխատեն, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանել իրեն պատերազմի ավարտից հետո:

«Հետպատերազմյան խաղաղ կարգավորման համար մենք պատրաստ ենք շահագրգիռ երկրների եւ կառույցների եւ Ուկրաինայի հետ միասին համաձայնություններ ձեռք բերել անվտանգության կայուն պարտավորությունների վերաբերյալ, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, ապահովել իր ազատ եւ ժողովրդավարական ապագան եւ զսպել ապագա ռուսական ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Ամենաշատ