News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին Մադրիդում քառակողմ գագաթնաժողով կկայանա՝ Թուրքիայի, ՆԱՏՕ-ի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Քալինը հիշեցրել է, որ Թուրքիայի ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են սկանդինավյան երկրների պատվիրակությունների հետ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը քննարկելու համար։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կազմակերպել բանակցությունների երրորդ փուլը։

«Մադրիդում քառակողմ գագաթաժողովի նախօրեին, մասնավորապես՝ հունիսի 27-ին, Բրյուսելում հանդիպում տեղի կունենա, որտեղ Թուրքիան կներկայացնենք ես եւ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը»,- հայտնել է Քալինը, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ քառակողմ գագաթաժողովին մասնակցելու Անկարայի համաձայնությունը Անկարայի դիրքորոշումը վերանայելու պատրաստակամություն չի նշանակում։ Նա նշել է, որ եթե Բրյուսելում հնարավոր լինի առաջընթաց գրանցել, Մադրիդյան գագաթաժողովի օրակարգն ավելի դրական կլինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկով.  ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կայունություն ավելացնեն Կովկասում
ՆԱՏՕ ընդլայնվելու փորձերը չեն նպաստի կայունության ավելացմանը...
Հայաստանը խաղաղապահ գործունեության գծով ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է. Սթոլտենբերգ
Հայաստանը ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է...
Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային...
Հուսով ենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի. Փաշինյան
Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Յենս...
Սթոլտենբերգը՝ Երեւանում.. ողջունում եմ ձեր համեաշխությունն Ուկրաինայի հետ
Սթոլտենբերգը Երեւանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինային...
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար...
Ամենաշատ