News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում մաչետեով զինված կապիկը գրեթե մեկ շաբաթ անհանգստացրել է տեղացիներին, հայտնում է Metro թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել Պիաուի նահանգի Կորենտիի շրջանի ազգային պարկի շրջակայքում։ Նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես է պրիմատը մաչետեն սրում աղյուսե պատին եւ փորձում հարվածել կողքով անցնող բնակիչներին՝ ասես սպառնալ փորձելով:

Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ բնակչության մի մասը մտահոգ է եւ չի կարողանում բաց թողել տների դռներն ու պատուհանները, իսկ մյուս մասն այս ամենը զվարճալի է համարում: Կապիկը նույնիսկ մեմ է դարձել:

Քաղաքի բնակիչները դիմել են Բրազիլիայի շրջակա միջավայրի պահպանության եւ վերականգնվող բնական պաշարների ինստիտուտ, որտեղ հավաստիացրել են, որ կուսումնասիրեն այդ հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ