News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2022թ.-ի հունիսի 24-ին տեղի ունեցավ Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը՝  համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով: Ժողովում ամփոփվեցին բանկի գործունեության 2021թ.-ի արդյունքները և ներկայացվեցին հետագա զարգացման ծրագրերը:

«Հաշվետու տարում բանկի կողմից մեծ աշխատանք է տարվել 2020թ.-ի հետևանքները հաղթահարելու, դինամիկ զարգացում և աճ ապահովելու համար: Տարվա կարևոր ձեռքբերումն էր բանկի կապիտալի ավելացումը: Արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում՝  Յունիբանկը մոտ 1,1 միլիարդ դրամով համալրեց կանոնադրական կապիտալը», - իր խոսքում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Այսօր Յունիբանկն ունի 57 մասնաճյուղ և ավելի քան 330 000 հաճախորդ: 2021թ.-ին բացվել են «Արին Բերդ» և «Մոսկվա» մասնաճյուղերը, իսկ «Տաշիր Կենտրոն», «Տերյան», «Ամիրյան» և  «Երիտասարդական» մասնաճյուղերը նորոգվել և արդիականացվել են:

2021թ.-ին  բանկը  պահպանել է առաջատարի իր դիրքը POS վարկերի քանակով: SME Banking Club-ը Յունիբանկը ճանաչել է որպես տարածաշրջանում բիզնեսի համար լավագույն վարկատեսակներ առաջարկող բանկերից մեկը: 2021թ.-ին Visa միջազգային վճարային համակարգը Յունիբանկին շնորհեց «Highest cross-border share in Visa Business volume» մրցանակը:

Բանկը, լինելով պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից, ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել շուրջ 4,3 մլրդ դրամ և 39,5 մլն դոլար։

«Ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության բարձրացումը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը և ակտիվների որակի բարելավումը շարունակել են առաջնահերթ լինել բանկի համար», - ասաց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը՝ ներկայացնելով բանկի գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվությունը:

Յունիբանկի ակտիվները 2021թ.-ի արդյունքներով կազմել են 252.8 մլրդ դրամ, մեկ տարում աճելով  6.2%-ով: Վարկային ներադրումները կազմել են 135.4 մլրդ դրամ: Պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 222.1 մլրդ դրամ:

Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում Յունիբանկը շարունակել է աջակցել կրթական ոլորտին՝ օգնելով սահմանամերձ շրջանների դպրոցներին: Բանկը դարձել է նաև Համահայկական ինտելեկտուալ շարժման մշտական գործընկեր:

2022թ.-ի առաջնահերթյուններից են բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով կապիտալի ավելացումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը, մանրածախ վարկավորման շուկայում մասնաբաժնի ավելացումը, որպես երկարաժամկետ համաշխարհային միտում՝ «կանաչ» ֆինանսավորման փորձի կիրառումը, ֆինտեխի օգտագործման ընդլայնումը, այդ թվում՝  արհեստական բանականության կիրառումը փոքր բիզնեսի վարկավորման գործում, և այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ