News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալա» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալա» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը  Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիրների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Գազիզովը համառոտ ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, ձեռքբերումները, «Հալալ» եղանակի առանձնահատկությունները, չափանիշները և հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը։

Իր ելույթում Այդար Գազիզովն անդրադարձել է նաև աշխարհում «Հալալ» ինդուստրիայի զարգացման միտումներին։ Այս առումով նա նշել է, որ «Հալալ» սպառման շուկան աշխարհում տարեց տարի ավելանում է և ներկա պահին այդ արտադրանքից և ծառայություններից օգտվողների թիվը կազմում է շուրջ 2 մլրդ հոգի։ «Հալալ» արտադրանքի արտահանման առավել հեռանկարային ուղղությունների թվում նա, մասնավորապես, նշել է հավի, լորի, հնդկահավի, տավարի և ոչխարի միսն ու մսամթերքը, հրուշակեղենը և կաթնամթերքը։

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում հետևյալ արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիքակոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիթնես, տաքսի ծառայություններ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է Ռուսաստանի Դաշնությունում և արտասահմանում։ Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից՝ ՌԴ մուսուլմանների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։ 

Կենտրոնը, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություններ Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ