News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Սալեմին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Թունիսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բարձր գնահատվեց Հայաստանի և Թունիսի միջև միջազգային տարբեր հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ձևավորված համագործակցությունը։ Մտքեր փոխանակվեցին նաև բարձրաստիճան շփումների ակտիվացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո։

 

Տպել
Ամենաշատ