News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց...

Այսօր՝ Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, բայց այս անգամ ոչ միայն հյուսիսում, այլև հարավում, արևելքում և արևմուտքում... Կորցրել ենք Հադրութն ու Շուշին, և էլի շատ-շատ տարածքներ...

Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ, թե կշարունակենք կորցնել...»

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0ySDV5XexHrGAppoTFASBXkFRmyuMzYNRjvLhdMkYdDseZXFu6T5qNjddw5VxyxXtl&id=100012180459090

Տպել
Ամենաշատ