News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունիսի 20-ից 27-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 245 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 181 անձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 13-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ փակված, 16-ը՝ անընթեռնելի, 2-ը՝ առանց համարանիշերի, 198-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1238-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 61 անձի՝ հայտնաբերելով 5 հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 681 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 49 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 47 անձ։ 7 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 45-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 369-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 10 անձ։

Հունիսի 20-ից 27-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 64 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 57 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 63-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 402-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 9 անձ։

 

Տպել
Ամենաշատ