News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քանի որ Էներգետիկայի ոլորտում հսկա ընկերությունները կոչ են արել նվազեցնել սպառումը, Ֆրանսիան աշխատում է ռուսական գազի մատակարարումների կրճատման պարագայում իրագործվելիք ծրագրերի վրա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`նշելով, որ, ի տարբերություն որոշ հարեւան պետությունների, Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական նավթից`իր սպառման 17 տոկոսի չափով միայն:

Ֆրանսիայում մտավախությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի արդեն սահմանափակ արտադրության հետ, ինչը պայմանավորված է հնացած միջուկային ռեակտորներով:

Այս պայմաններում Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ կառավարությունն աշխատում է արտակարգ պարագայում իրագործվելիք ծրագրերի ուղղությամբ: Նախարարը նշել է, որ սատարում է ֆրանսիական առաջատար էներգետիկ ընկերությունների ղեկավարների՝ էներգիայի սպառումն անհապաղ դադարեցնելու անսովոր կոչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ