News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորը հինգ ամիս է՝ չի սկսում դատական քննությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն են տարածել Տոնոյանի շահերի պաշտպանները;

«Դավիթ Տոնոյանի եւ մյուսների վերաբերյալ  գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։  Առաջիկա դատական նիստին  Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման  դասընթացներին մասնակցելու, իր եւ իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով  հետաձգում է դատական նիստերը  եւ 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝  դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ